Կուտակային համակարգն անցել է անդառնալիության կետը. Փաշինյան
Ազգային ժողովում նոր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց պետք է կայացնեն բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից:
Փաշինյանն ընդգծեց մի քանի փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս:
«Առաջին՝ պարտադիր կուտակային համակարգի շահառուների 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Երկրորդ՝ այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ: Երրորդ՝ կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հեղինակություն վայելող և ահռելի կապիտալների տիրապետող ընկերություններ:
Ոլորտի մասնագետները պնդում են, որ պրոցեսն անցել է անդառնալիության կետը՝ «տոչկա նեվազվռտա» և տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Կուտակայինի նկատմամբ բոլորիս վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության նկատմամբ, այսօր այս խնդիրը վերացել է»,- նշեց վարչապետը։
Նրա համոզմամբ՝ կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակի համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով
- Կուտակային համակարգը պետք է Հայաստանին. Մանե Թանդիլյան