Ժողովրդագրական խնդիրների լուծման համար Փաշինյանը իր և Մարուքյանի ընտանիքը օրինակ բերեց
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր ԱԺ-ում նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ժողովրդագրական խնդիրների լուծման ուղիներից ու ձեռնարկվող քայլերից։
«Ժողովրդագրական խնդիրները, բացի հայրենադարձությունից, կարելի է լուծել նաև ընտանիքի նկատմամբ մեր վերաբերմունքով։ Ես ինքս չորս երեխա ունեմ և հույս ունեմ, որ սա տարածված օրինակ կդառնա Հայաստանում։ Էդմոն Մարուքյանն էլ արդեն երրորդ երեխան ունեցավ։ Սա նույնպես կարևոր է, որ ընտանիքի վրա հիմնված հասարակություն և պետություն ունենալով այդ խնդիրը լուծենք»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է հայրենադարձության խնդրին՝ վարչապետը նշեց, որ հայրենադարձությանը մշտապես խանգարել է կոռուպցիան, ինչի վերացմանն է ուղղված իրենց գործունեությունը։
Պատգամավորը Փաշինյանից հետաքրքվեց մարզերի համաչափ զարգացման հայեցակարգից։
«Պետք է պոտենցիալ ներդրողներին ուղղորդենք մարզեր, որպեսզի մարզերը զարգացման նոր շունչ ու թափ ստանան»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Երջանիկի մասով վերապահում ունեմ». Զուրաբյանը՝ Փաշինյանին
- Կուտակային համակարգն անցել է անդառնալիության կետը. Փաշինյան
- Փաշինյանը չբացառեց՝ Մարտի մեկի գործով կարող է հարցաքննվել նաև Ռոբերտ Քոչարյանը
- Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները. վարչապետ
- Վարչապետը հանձնարարել է ԱԱԾ-ում ստեղծել ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին
- Նիկոլ Փաշինյան. Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում
- Մեր խնդիրն է Հայաստանի ներկայիս դրական իմիջը զարգացնել. Փաշինյան
- Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի. Շարմազանով
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան