ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 7-ին շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց փաստաբան Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին։
Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվեց, և նա ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ այսօր ազատ է արձակվել այս գործով անցնող մեկ այլ ամբաստանյալ ևս՝ Տիգրան Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան