Վանաձորում և Ալավերդիում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում 2018 թվականի ապրիլին օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդը Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.4 անգամ, Ալավերդիում` 1.5 անգամ:
Փոշու պարունակությունն էլ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Հրազդանում: Մասնավորապես, Հրազդանում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.5 անգամ:
Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Նշենք, որ ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, ապրիլ ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 254 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1 668 փորձանմուշ:
ԱՎԾ-ին փոխանցմամբ, ապրիլին Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի համապատասխանաբար 28 829 և 10 978 դիտարկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան