ԱԱԾ-ն գրավոր ինձ էլ է դիմել. Դավիթ Անանյան
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ դա բնականոն գործընթաց է. «Պետական պաշտոնյան ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է որոշ տեղեկատվություն, որի վերաբերյալ տվել է բացատրություն: Ավելին, ես էլ նախորդ անգամ ձեզ հետ ճեպազրույցում «Նորֆոլկին» վերաբերող որոշակի տեղեկատվություն եմ ներկայացրել, ԱԱԾ-ն գրավոր դիմել է ինձ, խնդրել է որոշակի պարզաբանումներ ներկայացնել, ես էլ այսօր գրավոր ներկայացնելու եմ այդ տեղեկատվությունը»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Ռաֆիկ Մաշադյանն ինչ է ասել ԱԱԾ-ում, Դավիթ Անանյանն ասաց, ինքը ինչպես կարո՞ղ էր տեղյակ լինել, թե ինչ է ասել նա հարցաքննության ժամանակ:
«Երբ իմ տեղակալն ասել է, որ նախկինում եղել է նման պայմանավորվածություն, ինքը նկատի է ունեցել՝ ՊԵԿ-ում քննարկումների ժամանակ տնտեսվարողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀԴՄ-ներով գյուղմթերքների վաճառք հնարավոր է իրականացնել: Հիմա գյուղմթերքների մասով ՀԴՄ-ով շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերի միջոցով կատարված այդ գործողությունների վերաբերյալ դեռ որոշում չկա, թե ինչպես պետք է վարվենք, քննությունը շարունակվում է»,- նշեց Դավիթ Անանյանը:
Նա միժամանակ ասաց, որ իրենք իրենց գործն են անում: Մասնավորապես, այն 11 տնտեսվարողները, որոնք գյուղմթերք չհանդիսացող ապրանքները ևս այն նույն մեխանիզմով իրացրել են, հիմա այդ շրջանառության ծավալներն են մշակում. «Բոլորին հրավիրելու ենք, հատ-հատ հաշվարկներ ենք իրականացնելու, և չվճարված հարկերը պետք է վճարել պետական բյուջե»:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ փոխնախագահը վկայի կարգավիճակով այսօր կամ վաղը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան
- Անհրաժեշտության դեպքում ՊԵԿ նախկին և ներկա պաշտոնյաներ կներգրավվեն որպես մեղադրյալներ. ԱԱԾ պետ
- Իրավական տեսակետից դեռ գնահատական չկա. ֆինանսների նախարարը՝ «Նորֆոլկի» մասին
- «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել. ՊԵԿ նախագահ
- «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության աշխատակիցները չեն ընդունում իրենց մեղքը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում