Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ. դեսպան
Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում:
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու պետությունների համագործակցությանը, ինչը կնպաստի նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Վինչենցո Դել Մոնակոն ընդգծել է, որ իտալական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես, արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում:
Հայ-իտալական փոխգործակցության առումով զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում