Եկել ենք այդ բոլոր խնդիրներին լուծում տալու. Կարեն Համբարձումյան
«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Համբարձումյանը, որն այսօր նշանակվելու է Սյունիքի մարզպետ:
Դիտարկմանը, թե Սյունիքի մարզը համարվում է խնդրահարույց, ինչպես է այդ հարցերը լուծելու, Կ.Համբարձումյանը պատասխանեց. «Եկել ենք այդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի»:
Նա նաև ասաց, որ չի կարծում, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ինչ-որ ազդեցություն կունենա մարզում:
Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջնային գործը՝ նա պատասխանեց. «Առաջինը սյունեցու արժանապատվությունը վերականգնելն է»: