Բաց և մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման համար. նախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արթուր Գրիգորյանը վերահաստատել հայկական կողմի պատրատակամությունը գործընկերության ամրապնդման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ շուկայի ազատականացումը կառավարության գերակայություններից է։
«Հաշվետու, բաց և մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման և ներդրումների ներգրավման համար, ինչը գերակայություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների համար»,- ասել է դեսպանը:
Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, և վստահեցրել, որ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում սերտ գործընկերությունն էներգետիկ ոլորտում կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում