«Փաստ». Ֆինանսական ոլորտից՝ փոխնախարարի պաշտոնի
«Փաստ» թերթը գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Փամբուխչյանը հատկապես «ֆեյսբուքահայությանը» քաջ հայտնի է որպես բավական ակտիվ օգտատեր: Սակայն քչերն են տեղյակ, որ նա պետական աշխատանքի է անցնում ֆինանսական ոլորտից. Փամբուխչյանն աշխատել է վարկային կազմակերպություններից մեկում՝ զբաղեցնելով բավական լուրջ պաշտոն և ստանալով բարձր աշխատավարձ:
Մեր տեղեկություններով, նման կարգավիճակն ու աշխատավարձը թողնելու և վարչապետի առաջարկն ընդունելու պատճառն այն է, որ Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, և որոշում կայացնելու համար առաջնային է եղել հանուն երկրի շահերի՝ թիմի կողքին լինելու կարևորությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները