Կիրակի կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի չորրորդ փառատոնը
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 10-ին՝ ժամը 17:00-21:00-ն Երևանում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը:
Քաղաքապետարանից հայտնում են, այս տարի փառատոնը կանցկացվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։
Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն Երևանի մի շարք ռեստորաններ, հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոները, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ուտեստները:
Փառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ավանդույթների պահպանման» հկ-ի հետ համատեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում