Չպիտի լինի հրավառություն սահմանված ժամից հետո, և վերջ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարեց բացառել սահմանված ժամից հետո հրավառության կազմակերպման դեպքերը:
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ գիշեր՝ 00:30-ին, Նորք-Մարաշում հրավառություն է տեղի ունեցել, կա նաև ձայնագրություն:
«Գիտեմ, որ օրենսդրական բացեր ունենք, բայց խնդրում եմ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին այս հարցով զբաղվել, քանի որ գեթ մեկ երեխայի հանգիստ քունն ավելի կարևոր է, քան 500 հոգու քեֆ-ուրախությունը», - նշեց Արսեն Թորոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրենքը կարգավորված է և ուժի մեջ է մտած և ոստիկանակն բաժանմունքները պետք է այդ հարցով զբաղվեն:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ օրեր առաջ էլ այս թեմայով հայտարարությամբ են հանդես եկել, բայց կան նաև դժվար հայտնաբերվող դեպքեր:
Վարչապետն արձագանքեց. «Օրենքով սահմանված ժամից ուշ չպետք է լինի հրավառություն և վերջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովվել, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում»:
Նա նաև ասաց, որ ռեստորաններում շարունակաբար հրավառություն է արվում, իսկ դրանից հետո ռեստորանը չի փակվում և, եթե այդ տարածքի ոստիկանը, թաղայինը չի տիրապետում, թե ով է արել հրավառությունը, ուրեմն լավ չի աշխատում: «Տենց էլ ընտրակաշառքները, բնակարանային գողությունները չենք կարողանում բացահայտել: Այդ ո՞վ է մի բան անելուց հետո սպասում, որ գնան, հայտանաբերեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ՝ ես կլուծեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Պապիկի՝ հրավառություն կատարելու փաստով ոստիկանությունը նյութեր է պատրաստում
- Կարգի խախտմամբ հրավառություններ կատարողը պետք է պատասխանատվության ենթարկվի դատական ակտով. Զեյնալյան
- Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք կսահմանվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան