Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում է
- Արցախի ԱԳՆ. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան