Beeline-ն իջեցրել է iPhone-ների գները
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում իջեցվել են iPhone-երի ամբողջ տեսականու գները: Այժմ Apple iPhone վերջին մոդելները՝ iPhone 6-ից մինչև iPhone X, կարելի է գնել 297 900-ից մինչև 644 900 դրամով:
Beeline Հայաստան hասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ որոշ մոդելների գները նվազել են 41 000 դրամով:
«Apple-ի հեռախոսները միշտ շատ պահանջված են մեր հաճախորդների կողմից, և մենք մշտապես փորձում ենք նրանց առաջարկել պարզ և հարմար պայմաններ և, իհարկե, ցածր գներ: Նշեմ, որ Beeline-ի հեռախոսները գնելիս բաժանորդները կարող են օգտվել շահավետ տարաժամկետ վճարման պայմաններից, և տոկոսների ու լրացուցիչ վճարումներ փոխարեն վճարել միայն կապի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան