Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են ինվոյսով. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեքենաների մաքսազերծման հետ կապված դժգոհություններին՝ նշեց, որ հրահանգել է համապատասխան ծառայություններին՝ այսուհետ ավտոմեքենաները ներմուծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ ինվոյսով:
Ըստ նրա՝ ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը տվյալ գործարքի վերաբերյալ չունի բավարար փաստարկներ, որ դրանք իրական չեն:
«Բայց ուզում եմ զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվեն՝ արդյոք այդ փաստաթղթերը արժանահավատ են, թե ոչ: Այսինքն՝ մենք որևէ խնդիր չենք ստեղծելու, ինվոյսի հիման վրա մաքսազերծումն իրականացնելու ենք, հետո փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում