Իրանում զանգվածային հակաիսրայելական ցույցեր են անցկացվում
Իրանում հակաիսրայելական ցույցեր են անցկացվում՝ Ալ-Քուդս օրվա առթիվ, որը նվիրված է Պաղեստինի ժողովրդի աջակցությանը։
IRNA գործակալությանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ցույցերն անցկացվում են ավելի քան 900 քաղաքում։ Այս տարի հանրահավաքն անց է կացվում «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո: Հանրահավաքների մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնք դատապարտում են Իսրայելի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ:
Ալ-Քուդսի օրը Իրանում նշվում է 1979 թվականից: Այդ օրն արաբական երկրներում զանգվածային ցույցեր են անցկացվում ի պաշտպանության պաղեստինյան ժողովրդի: Հունիսի 8-ին բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Եմենում, Իրաքում: Մի քանի հազար ցուցարարներ խաղաղ երթի են մասնակցել Դամասկոսում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա