ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք. Դավիթ Սանասարյան
«Նախնական հավաքագրած ինֆորմացիայի, ուսումնասիրությունների արդյունքում, ինձ համար պարզ է, թե որ կառույցներն են կոռումպացված»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Այդուհանդերձ, նա չնշեց, թե որ կառույցների մասին է խոսքը՝ խոստանալով, որ դրանց մասին կխոսի առաջիկայում:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի բացահայտումներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ պետական վերահսկողական ծառայությունը համագործակցում է ԱԱԾ-ի հետ. «ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք, մենք մրցակիցներ չենք: Ես ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն ավելի շատ բացահայտումներ անի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում