Հայաստանը շահագրգռված է, որ ներկրի էժան գազ. Արթուր Գրիգորյան
Հայաստանը շահագրգռված է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նախարարը հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:
Հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար թանկացնի, նախարարը նշեց. «Պայմանագիրը տարվա վերջ պետք է թարմացվի, նոր պայմաններով քննարկումներ տեղի կունենան նոյեմբերին: Հնարավոր է գնի բարձրացում, թե՝ ոչ, եկեք այս պահին ոչինչ չասեմ: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն ու համապատասխան առաջարկների դեպքում տեղյակ կպահենք»:
Դիտարկմանը, եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանը պատրա՞ստ է Իրանից գազ գնել, Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Եթե գնա նման քայլի, ամեն ինչ հնարավոր է: Մենք շահագրգռված ենք, որ ներկրենք էժան գազ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում