ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
Երևանի պետական համալսարանի դիմորդների թիվն այս տարի նախորդ տարվանից հազարից ավելի դիմորդով պակաս է եղել։ Մայր բուհ ընդունվելու համար այս տարի հայտ է ներկայացրել 1519 դիմորդ, նախորդ տարի այդ թիվը 2632 է եղել։
Ուսումնասիրելով ԵՊՀ դիմորդների շարժն ըստ 1-ին հայտի՝ նկատում ենք, որ նույնիսկ վերջին տարիներին ամենապահանջված մասնագիտությունների գծով մրցանկցություն չկա։
Ամենապահանջված և ամենանորաձև համարվող Միջազգային հարաբերությունների բաժին այս տարի 142 տեղի համար այս տարի դիմել է 91 դիմորդ, անցած տարի դիմորդների թիվը եղել է 132։
Նույնքան տեղ ունեցող Իրավագիտության բաժին դիմել 141 դիմորդ կա՝ նախորդ տարվա 227-ի փոխարեն։
Հատկանշական է, որ միակը, որտեղ մրցակցություն կլինի Տեղեկատվական անվտանգության ֆակուլտետն է։ 41 տեղի համար, որից 11-ն անվճար, կպայքարի 52 դիմորդ: Անցած տարի այս ֆակուլտետ ցանկացել է ընդունվել 59 հոգի։
211 շրջանավարտ ցանկանում է ընդունվել Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժին, որն ունի 213 տեղ։ 2017 հայտերի թիվը եղել է 268:
ԵՊՀ-ի Լրագրության ֆակուլտետի 77 տեղի համար նախորդ տարի դիմել էր 77 դիմորդ, այս տարի՝ ընդամենը 50:
Հիշեցնենք, որ այսօր դիմորդները միասնական քննություն են հանձնել «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից։
Panorama.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը նշեց, որ քննություններն ընթացել են նորմալ, արտառոց ոչինչ չի եղել, իսկ պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն հինգ օրից։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
- Քննությունների ամսաթվերը փոխվել են
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան