ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 8-ին բավարարվեց փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Մանուկյանն ազատ արձակվեց։
Դատարանը, ի թիվս մի շարք այլ գործոնների, հաշվի առավ նաև Մանուկյանի առողջական վիճակը, դրականորեն բնութագրվելու փաստը, նաև այն, որ նվազել է ազատության մեջ հայտնվելու պայմաններում դատարանից թաքնվելու կամ խուսափելու, գործով անցնող այլ մարդկանց վրա ազդեցություն գործելու հավանականությունը։
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր Արամ Պավելի Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն են ներկայացրել դատարան ՀՀ Աժ «ԵԼՔ» Խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, «Ծառուկյան» Խմբակցության պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում