Սարի թաղի գործով մի քանի ամբաստանյալի խափանման միջոց է փոխվել
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ ազատ են արձակվել «Սարի թաղ»-ի գործով մի քանի ամբաստանյալներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գրիշա Բալասանյանը։
« «Սարի թաղ»-ի գործով պաշտպանյալիս` Հրայր Իսախանյանի, և մյուսների` Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով` ստորագրություն չհեռանալու մասին: Անդրանիկ Քյոսեյանի դեպքում կիրառվեց գրավ»,- նշել է նա։
Ըստ Datalex տեղեկատվական համակարգի՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն բանի համար, որ նրանք «2016 թվականի հուլիսի 19-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան