ՎիվաՍել-ՄՏՍ. գերարագ ինտերնետ, միշտ քեզ հետ` երբ անհրաժեշտ է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը: Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը:
Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է պարզապես միացնել մոդեմի կամ պլանշետի ինտերնետը:
1 ԳԲ գերարագ ինտերնետի oրական ակտիվացման գինը 200 դրամ է: Ծառայության ակտիվացման գումարը գանձվում է փաթեթն ակտիվացնելու պահին:
«Ամռան ամիսները զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված են Հայաստանի համար, և «Data օրական» ծառայությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, և թե՛ շրջագայող մեր հայրենակիցների հաղորդակցության կարիքները: Այսինքն ճամփորդելիս՝ կարող եք ձեզ հետ վերցնել մոդեմը կամ պլանշետը և «Data օրական» կանխավճարային փաթեթի շնորհիվ օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, ե՞րբ և որտե՞ղ ցանկանում եք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, կարելի է նաև ստանալ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ 10 000 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ առաջարկվող մոդեմներից որևէ մեկը գնելու դեպքում: 10 000 ՄԲ փաթեթը ներառող մոդեմի գինն ընդամենը 12 000 դրամ է: Այս տարբերակը նախընտրելու դեպքում նախ սպառվում է 10 000 ՄԲ փաթեթը, իսկ այնուհետև կարելի է ակտիվացնել օրական 1 ԳԲ փաթեթը:
Քարտի տրամադրման պայմաններ
Քարտ՝ 1000 դրամ
Քարտի վավերականության ժամկետ՝ 195 օր
Քարտը ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ
Մոդեմների առաջարկվող մոդելներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.mts.am կայք:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. «Honor View 10» սմարթֆոնն արդեն արդեն վաճառքում է
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ երեխաների մուտքն այսօր կենդանաբանական այգի կլինի անվճար
- Համաշխարհային նորույթ՝ «Honor 10» սմարթֆոնի նախապատվերի ընդունում ՎիվաՍել-ՄՏՍ-ում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան