Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրամոբիլների լիզինգ
ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ: Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ։
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ արշավի շրջանակում «Green leasing»-ի միջոցով «Nissan Leaf» էլեկտրամոբիլները երկրորդական շուկայից հնարավոր է ձեռք բերել՝
3 տարի մարման ժամկետով` կատարելով 30% կանխավճար: Տարեկան տոկոսադրույքը՝ 13-14%: ՀՀ դրամի դեպքում տրամադրվում է էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում
«Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էլեկտրամոբիլների լիզինգ. կարծում եմ՝ օրինաչափ է, որ հենց հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է նախաձեռնում այս գործընթացը։ Էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիրն իրականացնելու ենք ԱԳԲԱ Լիզինգի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո։ Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել շրջակա միջավայրի պահպանության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրների լուծմանը և այս ծրագրով մեր գործընկերների հետ ձեռնամուխ կլինենք Հայաստանում նորարական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ադապտացմանը: Ֆինանսական խմբում կուտակված լավագույն փորձի և «Գրին Լիզինգի» ճկուն ֆինանսավորման համադրության արդյունքում սպառողին տրամադրել ենք ամենաարդյունավետ լուծումները»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։
«Էլեկտրամոբիլները զգալի առավելություններ ունեն. ընդամենը 20 կվտ հոսանքով հնարավորություն են ընձեռում երթևեկել 120-150 կմ: Այսինքն, ցերեկային ժամերին ամբողջական լիցքավորման արժեքը կազմում է 800 դրամ, իսկ գիշերային ժամերին` 640 դրամ։ Բացի այս, ի տարբերություն ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների, կան մի շարք դետալներ, որոնք էլեկտրամոբիլների մոտ բացակայում են.մասնավորապես շարժիչի յուղ, օդի և յուղի ֆիլտրեր, DMRV, այրման մոմիկներ և բազում այլ դետալներ, որոնք ծախսատար են: Միաժամանակ Երևան քաղաքում էլեկտրամոբիլներն ազատված են կայանատեղերի համար նախատեսված վճարներից: Տեխնիկական սպասարկումը մատչելի է, և մենք ծրագրի շրջանակում կտրամադրենք էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում», - նշել է «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանը:
ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ. բացառիկ ֆինանսավորում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար
- ԱԳԲԱ Լիզինգը արտոնյալ պայմաններով կիրականացնի ֆինանսավորում չգազաֆիկացված համայնքներում
- ԱԳԲԱ Լիզինգն ամփոփել է 2016թ.-ի ֆինանսական ցուցանիշները
- «ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին
- ԱԳԲԱ Լիզինգը կուտակած լավագույն փորձը կփոխանցի գործարարներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում