Պապիկի՝ հրավառություն կատարելու փաստով ոստիկանությունը նյութեր է պատրաստում
Հունիսի լույս 8-ի գիշերը՝ 00:30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 13-րդ փողոցում հրավառություն է։
Ոստիկանությունից հայտնում են, ահազանգով մեկնած ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը տեղում պարզել է, թե ով է հրավառությունը կատարել։ Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և բացատրությամբ հայտնել, որ հրավառությունը կատարել է թոռան ծննդյան տարեդարձի առթիվ։ Նախապատրաստվում են նյութեր։
Ոստիկանությունից հիշեցնում են՝ հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներից է լռությունը խախտելը, որը որպես զանցանք նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով:
«Իրավախախտումներին ամենայն խստությամբ հակազդելով հանդերձ՝ ոստիկանության նպատակը ոչ թե քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ տոնակատարություններին խոչընդոտելն է, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը․ չէ՞ որ գիշերային ժամերին լռությունը խախտողը, հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը մենք ենք, հետևաբար հենց մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անդորրի և անվտանգության համար»,-հայտնում են ոստիկանությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ռեստորաններ, դիսկոտեկներ, սրճարաններ պարտավոր են չխանգարել մարդկանց գիշերային հանգիստը
- Դավիթ Հարությունյան. Գիշերային ժամերի աղմուկը ևս այլոց իրավունքների անհամաչափ խախտում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին