Դառնալ հնարավորի դեսպանը. Ավրորա 2018-ի ուղերձներից
Aurora Dialogues երևանյան երրորդ համաժողովին ներկայացվեցին Ավրորայի 2018 թ. հերոսները։ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ալիս Մ. Գրինվալդը նշեց՝ ընտրված է երեք անձ, ովքեր ներկայանում են որպես մարդասերներ, և յուրաքանչյուրը կարող է լինել այս տարվա «Ավրորա» մրցանակի հաղթողը:
«Երբ ասում ենք հերոս, գերմարդկային շնորհով օժտված մարդ ենք պատկերացնում, որ գերմարդկային գործեր են անում, օրինակ՝ լեհ տնային տնտեսուհին Հոլոքոստի ժամանակ սեփական կյանքը վտանգելով թաքցրել է հրեա երեխայի, իրեն երբ հարցաքննել են, ասել է՝ արել եմ այն, ինչ մարդիկ սովորաբար անում են։ Բայց ոչ բոլոր մարդիկ են անձնուրացաբար արձագանքում՝ վտանգելով սեփական կյանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ավրորայի երեք մարդասեր հերոսներն էլ կարող են անձնուրաց հոգածությամբ քայլեր ձեռնարկել՝ վտանգելով սեփական կյանքը:
Գրինվալդը նշեց, որ մարդիկ կարող են IQ-ի տարբերություններ ունենալ, բայց երևի թե կարեկցանքի որակը, չափման միավորն էլ է կարևոր։ Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա դիմագրավում է մարդկությունը, հոգեբանները կոչում են «կարեկցանքի պակաս»:
«Այն հուշահամալիրը, որ ես ղեկավարում եմ, լեցուն է կոտրված կյանքերի և հերոսության պատմությամբ, մենք պատմում ենք նաև դիմադրողականության ու քաջության պատմությունը, մարդկանց մասին, որ պատրաստ են եղել օգնել՝ վտանգելով սեփական կյանքը, մարդկային արժանապատվության հաղթանակը չարագործության հանդեպ, լույսի հաղթանակը մարդկային մթագնածության նկատմամբ, պատմում ենք, որ մարդիկ կարող են մյուսների հանդեպ սարսափելի գործողություններ ձեռնարկել, բայց հասկանում ենք հետևյալը ինչպես ենք արձագանքում, որոշում ենք մենք»,- ասաց նա։
Բանախոսն ընդգծեց՝ այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում ուրիշի խնդիրներին, որոշում է՝ ովքեր են նրանք և ինչպիսի հասարակություն են ձևավորում իրենց երեխաների համար: Նա նշեց, որ «Ավրորայի» հերոսների օրինակը ներկայացնելով՝ իրենք ոչ թե նրանց հերոսությունը կրկնելու ուղերձ են հղում, այլ կոչ են անում դառնալ հնարավորի դեսպանը և կիսել ներշնչանքը նոր հերոսների հետ։
Հարակից հրապարակումներ`
- «Մարդիկ պետք է հասկանան, ընդունեն փաստերը, ոչ թե կեղծ լուրերը»
- Մարդիկ փորձում են անտեսել խնդիրները. Ռուբեն Վարդանյան
- Անհասկանալի է տեսնել՝ ինչպես է վերադառնում ֆաշիզմը. Բեռնարդ Քուշներ
- Ավրորայի հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ. Սամանտա Փաուեր
- Երևանում մեկնարկեց Aurora Dialogues համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում