Սեպտեմբերի 1-ից կգործեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նոր՝ իջեցված սակագները
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) նիստում հաստատվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր իջեցված սակագները:
Ինչպես տեղեկանում ենք ՀԾՏՄԿՊ-ից. հունիսի 8-ին տեղի ունեցած նիստում Հանձնաժողովը փոփոխություն է կատարել 2009 թվականի փետրվարի 19-ի «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող բջջային կապի հետվճարային և կանխավճարային ծառայությունների, ինչպես նաև պրեմիում կարճ հաղորդագրության (SMS) ծառայությունների սակագների սահմանման մասին» թիվ 8Ն որոշման մեջ:
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը տեղեկացրել է, որ հայաստանյան օպերատորների հետ քննարկվում է ռոումինգի սակագների վերանայման հարցը և հավաստիացրեց, որ ընկերության կողմից համապատասխան ներդրումներից հետո, ինտերնետ ծառայության սակագները ևս կվերանայվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում