ՄԱԿ-ը հաստատել է. Իդլիբում 45 մարդ է զոհվել
Սիրիայի Իդլիբ նահանգի Զարդան բնակավայրում ավիահարվածների հետևանքով 45 մարդ է զոհվել: Այդ տեղեկությունները հաստատել են ՄԱԿ-ում:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը սիրիական հակամարտության կողմերին կոչ է անում ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը ռազմական գործողությունների ընթացքում:
Նա հիշեցրել է Իդլիբի բնակիչների տանջանքների մասին, նշելով, որ 2.5 մլն մարդ արդեն 7 տարի ապրում է հակամարտության պայմաններում: Նրանց կեսը ներքին տեղահանվածներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան