Հասարակություն 17:07 09/06/2018 Հայաստան

Ես անցա մի բանի միջով, որ մարդկանց դուր չէր գալիս. «Ավրորա 2018»-ի հավակնորդ Սունիտա Քրիշնան

Aurora Dialogues երկխոսության շրջանակներում «Ավրորա 2018»-ի հերոս Սունիտա Քրիշնանին հարցեր ուղղեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը։ Սունիտա Քրիշնանը «Պրաջվալա» հասարակական կազմակերպությունը համահիմնադիրն է։

- Դուք աշխատում եք թրաֆիքինգի ենթարկված կանանց, երեխաներին սեռական բնույթի աշխատանք կատարողների կյանքերը փրկելու ուղղությամբ։ Գիտեմ, որ չեք սիրում նայել անցյալին, սակայն պիտի խնդրեմ՝ մի փոքր պատմեք Ձեր հերոսական փորձառության մասին, որ ունեցել եք տարիներ առաջ։

- Հինգ դյույմ հասակով ես կարողացել եմ անել բաներ, որոնց համար շատերն ասում են՝ հերոսական եք։ Չեմ ուզում կենտրոնանալ խմբակային բռնաբարության վրա, բայց  ինձ փոխեց այն, ինչ տեղի ունեցավ այդ դեպքից հետո։ Ես տեսա բացառում, մերժում, որ չէի տեսել իմ ծննդյան օրվանից մինչև 15 տարեկանը, քանի որ մինչ այդ իմ համայնքի լավագույն օրինակն էի, դրանից հետո դարձա բնավորություն չունեցող, անարժան մի մարդ, և հասկացա, որ դա անարդար է։

Բռնաբարությունը ինքնին տհաճ հանգամանք է, փաստ է, բայց երբ քո ընտանիքը մեղադրվում է նրանում, որ քեզ չափից ավելի ազատություն է տվել... ծնողներն ասում էին՝ երեխաներն իմ կողքը չնստեին, որ ես իրենց «չփչացնեմ», մոտ երկու տարի, երբ փողոցով քայլում էի, ինձ բորոտի պես էին ընդունում: Կյանքն այն է, ինչ դու ընտրում ես. ես չեմ ընտրել զոհ լինելը, ես ընտրեցի վերապրող լինելը։ Դու հասկանում ես, որ ինքդ չես պատասխանատուն քեզ հետ պատահածի, այլ այն ութ հոգին, խոսքը միայն մեր հնդկական համայնքի մասին չէ։

Աշխարհի ցանկացած վայրում մենք ուզում ենք լսել միայն ուրախ, երջանիկ պատմություններ, մենք չենք սիրում լսել սրտաճմլիկ պատմություններ, իսկ ես անցա մի բանի միջով, որ մարդկանց դուր չէր գալիս։ Նրանք ասում էին՝ բարոյազուրկ է, դասեր չի քաղում։ 27 տարի է անցել, ես մինչ օրս լսում եմ նման կարծիքներ։ Երբ ես պատմում եմ այս մասին, մինչև անգամ իմ գործընկերներն ասում են՝ դա անում է, որ անուն ձեռք բերի, դրամաշնորհներ կորզի։ Ես անարդարացիորեն մեղադրվում էի մի հանցանքի մեջ, որ չէի գործել, և սա դարձավ իմ կյանքի շրջադարձը։

Վերջին 27 տարվա իմ առաջմղիչ ուժը զայրույթն է եղել, և այն աճել է, ու ես տեսնում եմ նման դեպքերի կրկնություն. 8 ամսական, 10 տարեկան երեխաների են բռնաբարում, ես տեսնում եմ, որ իմ աղջիկները, զավակները մերժվում են, այսինքն՝ այդ մասին ֆիլմերը, պատմությունները նորմալ են, բայց նորմալ չէ նրանց հետ ընտանիք կազմելը, նրանց աշխատանք տալը, օգնելը, այսինքն՝ իմ անունը պիտակ է, վատ անուն է իմ երեխաների համար:

- Ձեր կազմակերպությունը փրկում, վերաինտեգրում, շահերի պաշտպանություն է իրականացնում, կարելի՞ է մի քանի կետեր նշել՝ ինչ ձեռքբերումներ եք գրանցել։

- Երեք հիմնական ձեռքբերում կնշեմ. մենք կարողացել ենք կանխարգելել մի քանի տասնյակ հազար երեխաների՝ սեքս-թրաֆիքինգի մեջ ներգրավումը: Շատ կարևոր է նաև այն, որ այսօր իմ կողքին կան մեծ թվով անձինք, ովքեր տեղեկություն են տալիս ամբողջ աշխարհից, ասում՝ կա այսինչ երեխան, որին սպառնում է նմանատիպ բռնություն, իձն թվում է՝ այս ցանցը մեծ նշանակություն ունի:

Դարեր շարունակ մարդիկ համոզված են եղել, որ սա անհրաժեշտ չարիք է: Սա մի բան է, որը չես կարող ուրանալ, դժվար է հետո վերականգնել այդ մարդկանց արժանապատվությունը, մարդիկ չեն փորձել ցույց տալ, որ հնարավոր է նրանց փրկել շահագործումից, տալ նոր լիազորություններ, դարձնել առաջնորդներ։ Կազմակերպությունը, որ ես ղեկավարում եմ, հիսուն տոկոսով կազմված է վերապրողներից, մյուս հիսուն տոկոսը փրկողներն են, մարդիկ, որ ցույց են տալիս՝ կա ելք: Նրանք փորձում են խախտել կառավարության լռությունն այս հարցերի շուրջ, պարտադրել կառավարությանը՝ դիտարկել այս հիմնահարցը:

Ես սկսեցի ամոթանքի քարոզարշավը, այսօր մենք բոլորս պատասխանատու ենք, որ ձևավորվի այնպիսի միջավայր, որը կբացառի անպատժելիությունը, ի վերջո, այդ միջավայրը մենք ենք ձևավորել:

- Կասե՞ք մի քանի բառ Ձեր վերաինտեգրման ծրագրի մասին. մարդիկ գալիս են բավական ծանր վիճակում, ինչպե՞ս եք կարողանում ոտքի կանգնեցնել, որ վերադառնան իրենց համայնք:

- Անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են նրանք, ում հետ ես գործ ունեմ. 20 տարեկան երեխա, որ գտնվում է, այսպես ասած, հասարակաց տանը, օրական սպասարկում է ամենաքիչը տասը հոգու, առավել իրատեսական թիվը 20-50։ Այսինքն՝ 5 տարում մոտ 18 հազար տղամարդ ամեն օր բռնաբարում են այդ աղջկան, մենք նրան փրկում ենք հինգ տարի անց, ու մեզ մոտ գալիս է մարդ, որ այլևս չի վստահում մարդկությանը, ինքն իրեն, իր համար նորմալ վիճակն այն է, որ իրեն շահագործում են, մենք իրեն հասկացնում ենք՝ նորմալ է, որ դու շահագործման չես ենթարկվում։

Նա նաև իր հետ բերում է մի շարք ինֆեկցիաներ, ֆիզիկական վնասվածքներ, կարող է ունենալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ, նաև, ամենայն հավանականությամբ, օգտագործում է թմրամիջոցներ: Իմ առաքելությունն է՝ ձևավորել միջավայր, որ նա ընդունի, որ զոհ է. սովորաբար մեր առաջին երկխոսությունը դա է, նա ասում է՝ ինձ դուր է գալիս այս ամենը, ինչու՞ եք ինձ ուզում օգնել: Մենք կյանքի հմտություններ ենք փոխանցում, սոցիալական աջակցություն, ունեմ երեխաներ, որ սովորում են բժշկություն, դեղագործություն, աշխատում են բազմազգ կորպորացիաներում, կանայք կան, որ աշխատում են որպես ատաղձագործ, մարզիչներ, դերձակներ և այլն, փորձում են վերականգնել իրենց քաղաքացիական ինքնությունը, որ կարղանան շարունակել ապրել։ Մենք տալիս ենք իրենց անուն, անձնագիր, սա դառնում է վերականգնողական գործընթացի վերջը, որ տանում է վերաինտեգրման։

- Քանի՞ կնոջ եք օգնել այս տարիների ընթացքում։

- Գիտեք, ինձ այդ հարցը դուր չեկավ, ես դա որպես ձեռքբերում չեմ դիտարկում, երևի թե այստեղ նստածներից ոչ մեկը չգիտի՝ ես ինչ չեմ արել. երբ գնում եմ Դելի կամ այլ քաղաքներ, կարող է՝ հարյուր աղջիկ վերցնեմ ու գամ, բայց երբ հետ եմ նայում, տեսնում եմ՝ վեց հազար հոգի մնաց։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երեք միլիոնից ավելի կանայք ու երեխաներ Հնդկաստանում սեռական ստրկության մեջ են: Ես չեմ կարող փոխել ողջ աշխարհը, բայց գոնե փոխում եմ այս մարդկանցից յուրաքանչյուրի կյանքը, ներաշխարհը, այն մարդկանց, որոնց հանում եմ ստրկությունից:

- Ձեր աշխատանքում ամենամեծ մարտահրավերը ո՞րն է։

- Ես պայքարում եմ կազմակերպված հանցավորության դեմ, իմ մասնագիտական վտանգն այն է, որ ինձ կարող են ծեծել հանցավոր աշխարհի ներկայացուցիչները։ Ես իմ կյանքում 17 անգամ բռնության եմ ենթարկվել, իմ գրասենյակներն ավերվել են, ստիպված եմ եղել տեղափոխվել, ամենակարևորը մարդկանց վերաբերմունքն է: Մարդկանց իներտությունը, ապատիան ամենամեծ մարտահրավերն է: Մարդիկ որոշում են ոչինչ չանել, և սա լուրջ մարտահրավեր է:

- Ձեր գերակա նպատակն է վերջ դնել սեռական ստրկությանը, ինչպիսի՞ առաջընթաց եք արձանագրել:

- Ես կարծում եմ՝ այո, բոլոր նրանք, ովքեր նստած են այստեղ, մեզանից ամեն մեկը ինքն է որոշում կայացնում. եթե որոշում է գոնե երկու տղայի պատմել՝ ինչ է նշանակում իսկական տղամարդ, այսինքն՝ մարդ, որ բռնության չի ենթարկում ուրիշին, դա արդեն ձեռքբերում է, նրանց դաստիարակությունն է կարևոր, փոխել մոտեցումը, և եթե ուզեն՝ դա կանեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}