Աշխատանք փնտրողների 35 տոկոսից ավելին գյուղաբնակներն են
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 82.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 13.4%-ով:
Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35.2%-ը:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.4%-ը կամ 68.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13.6%-ով:
Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66.4%-ը կամ 45.8 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 23.2%-ը կամ 16.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 3.9% կամ 2.7 հազ. մարդ:
Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 32.1 հազ. մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 40.2%:
ԱՎԾ տվյալների համաձայն, 2017թ. տվյալներով գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 17.8%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.2 տոկոսային կետով: Զբաղվածների թվաքանակը կազմել է 1011.9 հազ. մարդ, նախորդ տարվա 1006.2 հազ. մարդու դիմաց /աճել է 0.6%-ով/, իսկ գործազուրկներինը՝ 218.9 հազ. մարդ, նախորդ տարվա 220.2 հազ. մարդու դիմաց /նվազել է 0.6%-ով/:
Կանայք կազմում են գործազուրկների 46.7%-ը: Գյուղաբնակ գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուրի 18.3%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.6%-ով, իսկ քաղաքաբնակ գործազուրկների թվաքանակը նվազել է 6.3%-ով:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.6%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.6%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.2%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.1%: Գործազուրկների շուրջ 94.0% աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: