Այսօր ընկերների միջազգային օրն է
Հունիսի 9-ը մի շարք երկրներում նշվում է որպես ընկերների միջազգային օր: Այս մասին տեղեկանում ենք Calend.ru-ից: «Եկեք ընկերանանք ու երբեք չվիճենք»,-խորհուրդ է տալիս կայքը:
ՄԱԿ-ը հուլիսի 30-ը սահմանել է ընկերության օր:
Կազմակերպության մասնագետները գտնում են, որ աշխարահի առաջ կանգնած մարտահրավերներն ու սպառանալիքները, որոնք են աղքատությունը, բռնությունը, մարդու իրավունքների խախտումները, հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է համերաշխություն: Այն կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ առաջին հերթին ընկերությամբ:
«Ընկերությունն ավելի է մտերմացնում: Միասին մենք կարող ենք հասնել համաձայնության, ստեղծել հարմար պայմաններ բոլոր մարդկանց համար, ձգտել ավելի լավը դարձնել աշխարհը»,-նշում են նրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում