Երևանում մեկնարկեց Aurora Dialogues համաժողովը
Մարդասիրական ոլորտի առաջատար գործիչների, նախկին պետական պաշտոնյաների, ձեռներեցների մասնակցությամբ հունիսի 9-ին իր աշխատանքը սկսեց Aurora Dialogues երևանյան երրորդ համաժողովը: «Ավրորա»-ի հյուրերը հանդիպել են՝ քննարկելու մեր օրերի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրները:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը խոսեց այն մասին, թե օրըստօրե հիասթափվող աշխարհում ոգեշնչումն ու զորացումն ինչպես կարող են օգնել՝ ձևավորելու տևական և մնայուն ազդեցություն:
Նրա խոսքով՝ Եվրոպայում և Ասիայում ոմանք պարծենում են բարձր շենքերով, մի շարք այլ արժեքներով ու ձեռքբերումներով, ապա Հայաստանն իր ճակատագիրը կապել է գրքի հետ: Գրեգորյանը նշեց՝ Հայաստանն իսկապես գրքի մարդկանց տեղն է, ոչ թե այն պատճառով, որ հայերը քրիստոնյաներ են, այլ՝ քանի որ մարդկության սիրահար են. գիրքը մարդկության հիշողությունն է: Բանախոսն ընդգծեց, որ հենց գրքի նկատմամբ սիրո մասին է վկայում այն, որ հայերը խնամքով պահպանել են ոչ ոչ միայն հայկական ձեռագրերը:
Ըստ Գրեգորյանի՝ Հայաստանի ուժեղ կողմերից են սեփական այբուբենի մշակումը, քրիստոնեությունը որպես կրոն առաջինն ընդունելը է: Նրա խոսքով՝ հայերը պահպանել են իրենց ազգային ինքնությունը, բայց նաև համընդհանուր նորմերի մշակմանն են մասնակցում: Խոսքն ամփոփելով ՝բանախոսը նշեց՝ Ավրորան գալիս է ոչ թե դատապարտելու, այլ ուսումնասիրելու:
Հարակից հրապարակումներ`
- ԱՐԱՐԱՏ կոնյակը, Պանարմենիան Մեդիա Գրուպը և այլք՝ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերներ
- Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինային
- «Ավրորա»-ի այս տարվա հերոսին մրցանակը կհանձնեն այգաբացին Արարատ լեռանը հնարավորինս մոտ
- Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում