«Հրապարակ». Մարզպետների նորացումն ավարտվեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում Սյունիքի և Արմավիրի մարզպետների փոփոխությամբ ավարտվեց «մարզպետաց դասի» նորացման, թարմացման օպերացիան: Մինչդեռ նախորդ տարեվերջին խոսք կար, թե համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում հնարավոր է մարզպետների թիվը կրճատվի:
Նշենք, որ «տեղական իշխանիկների» համբավ ունեցող մարզպետների աշխատավարձը, ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ 661 հազար 400 դրամ է: Փոխմարզպետի աշխատավարձը՝ 529 հազար 120 դրամ: Մարզպետի խորհրդականինը ոչ պակաս ճոխ է՝ 314 հազար 165: Մարզպետի մամուլի քարտուղարինը և օգնականինը՝ 297 հազար 630: Փոխմարզպետի օգնականի աշխատավարձն էլ կկազմի 198 հազար 420 դրամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։