«Ժամանակ». Հրազդանի քաղաքապետը չի շտապում հրաժարական տալ. Ակնկալում է աշխատել ներկայիս իշխանությունների հետ
«Ժամանակ» թերթը գրել է. «Կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին և նշանակվեցին բոլոր մարզպետները: ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում և հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել և որևէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ: Նման հայտարարություն «Ժամանակ»-ի հետ զրույցում արդեն արել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: «Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում: Մենք կարող ենք իրար հետ աշխատել և բարօրություն բերել քաղաքին»,-նշեց Դանիելյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։