Մարդիկ փորձում են անտեսել խնդիրները. Ռուբեն Վարդանյան
Աշխարհում գոյություն ունի բարոյականության ճգնաժամ: Հունիսի 9-ին Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ այս մասին նշեց «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա նշեց, որ 20 երկրում է շրջագայել այս խնդրով, ու երբ հարցնում էր՝ ո՞վ է ձեր բարոյական առաջնորդը, երկրների մեծ մասում մարդիկ չէին կարողանում անուն տալ:
Սա, ըստ Վարդանյանի, հստակ ճգնաժամ է: Երկրների մեծ մասում էլ նրանք գրողներն էին, մտավորականները, ինչը, բանախոսի գնահատմամբ, հսկայական ճգնաժամ է. մարդիկ կորցրել են այդ սեգմենտը՝ մարդկանց, ում վստահում են բարոյական բարձր արժեքների համար:
«Մարդիկ վախենում են, չեն վստահում, փորձում են անտեսել խնդիրները, նրանք կորցրել են հավատը համակարգի հանդեպ: Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, հիշում եմ՝ երբ Բրեժնևը մահացավ, կյանքը վատ չէր, բայց մարդիկ ապագայի հանդեպ վստահությունը կորցրին: Ես չեմ տեսնում, թե ինչպես նույն ազդակներով կարող է շարունակել գոյատևել աշխարհը, այն մեծ տրանսֆորմացիայի առջև է կանգնած, ու ես չգիտեմ՝ ինչ տարբերակով կլինի այն»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ սա հարց է, որ բոլորին է մտահոգում:
Նրա խոսքով՝ ամեն ինչ կարող է վատագույն սցենարով տեղի ունենալ: Վարդանյանն ընդգծեց՝ ինքը խոսում է ընկալումները փոխելու մասին, դրա համար էլ նախաձեռնել են Ավրորան ու փորձում են մարդկային արժեքները հետ բերել, որը հիմնական հավատամքն է:
Հարակից հրապարակումներ`
- Ավրորայի հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ. Սամանտա Փաուեր
- Երևանում մեկնարկեց Aurora Dialogues համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին