Աբրամովիչը հրաժարվել է «Չելսին» վաճառել ամենահարուստ բրիտանացուն
Ռուս գործարար ու լոնդոնյան «Չելսի»-ի սեփականատար Ռոման Աբրամովիչը հրաժարվել է ակումբը վաճառել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդուն՝ Ջիմ Ռատկլիֆին:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Ռատկլիֆը, ում կարողությունը գնահատվում է 21.05 մլրդ ֆունտ ստերլինգ, ռուս գործարարին առաջարկել է վաճառել ակումբը, սակայն անմիջապես մերժում է ստացել:
Բրիտանացի գործարարին ուղղված պատասխանում ասված է, որ Աբրամովիչը, ում կարողությունը գնհատավում է 9.3 մլրդ ֆունտ ստերլինգ, հետաքրքրված չէ ակումբի վաճառքով, որի սեփականատերն է արդեն 15 տարի:
Աղբյուրը նկատում է, որ Ռատկլիֆը «Մաչեսթր Յունայթեդ»-ի երկրպագու է, հաճախ է այցելում «Ստեմֆորդ Բրիջ»-ի մարզադաշտ, որը գտնվում է իր տան հարևանությամբ: