Աշխարհում վիսկիի դեֆիցիտ են կանխատեսում
Իռլանդիայում նախազգուշացրել են վիսկիի վերահաս դեֆիցիտի մասին, որի պատճառը համաշխարհային պահանջարկի աճն է: Այս մասին հայտնել է The Irish Times-ը, գրում է Լենտա.ռու-ն:
Արդյունաբերության մագնատներից մեկի՝ Ջոն Թելինգի խոսքով՝ այն, ինչ այսօր լցված է տակառներում, հնարավոր է վաճառքի հանել միայն յոթ տարի անց: Սակայն, եթե վիսկիի վաճառքն աճի ներկայիս տեմպերով, այդ պաշարները բավարար չեն լինի:
Իռլանդիայի վիսկիի ասոցիացիան հաստատում է արտադրողների մտավախությունները, բայց ավելի լավատեսորեն է տրամադրված: