Հասարակություն 15:53 09/06/2018 Հայաստան

«Մարդիկ պետք է հասկանան, ընդունեն փաստերը, ոչ թե կեղծ լուրերը»

Տեղեկատվությունն այսօր աշխարհը հեղեղում է արագ տեմպերով։ Հունիսի 9-ին Aurora Dialogues երևանյան երրորդ համաժողովի ժամանակ այս մասին նշեց Refugees Deeply մեդիանախագծի հիմնադիր խմբագիր Պրեեթի Նալլուն՝ նշելով, որ հաճախ, փորձելով խրթին շարադրանքները դյուրամարս դարձնել, ստեղծում են սև-սպիտակ շարադրանք, որը չի օգնում շատերին՝ վերականգնվել։

Նրա խոսքով՝ ժամանակակից լրագրությունը թեպետ առավել լայն է, ընդգրկուն, սակայն խորը չէ։ Նա անդրադարձավ փախստականների խնդրին, նշեց, որ սահմանը հատելիս մարդիկ փորձում են մշակույթով իրենց նման տեղ գնալ: Այստեղ ցավալի է այն, որ շատ հատվածներ, խմբեր կան, որ օգուտ են քաղում այդ իրավիճակից՝ վրաններ, փախստականների սնունդ և այլն տրամադրելով։

Նալլուն նշեց՝ պետք է կուռ կապ լինի մտահոգ շրջանակների միջև, և նրանց թվում են նաև լրատվամիջոցները, որպեսզի դառնան այն խումբը, ովքեր տիրություն կանեն այս պրոցեսին: 

Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոյի կարծիքով՝ քաղաքական գործիչները հենց խնդրի մաս են կազմում, ուստի նաև լուծման մաս պետք է կազմեն: «Գեբելսը ասել է՝ սուտը այնքան ես կրկնում, մինչև դառնում է ճշմարտություն: Այն, ինչ մենք լսել ենք, այն է, որ առևտուրը վատ է, միգրացիան վատ է, չինացիները սպառնալիք են. միշտ մեղքը բարդում ես ուրիշի վրա՝ ցանկացած վատ բանի համար, որ տեղի է ունենում աշխարհում: Երկու տեսակ մարդ կա, մարդիկ, որ լսում-լսում են ու հավատում, ու կան նաև մարդիկ, որ ունեն որոշակի արժեքներ, մոտեցումներ, բայց մնում են իրենց խորդանոցում, չեն ուզում քաղաքականապես իրենց չընդունված կարծիքները դուրս հանել»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա նրանք, ովքեր հավատացել են, դուրս են գալիս ու դառնում սատարող։

Սեդիլյոն նշեց, որ պետք է քննարկել, թե ինչ նկատի ունեն ԶԼՄ ասելով՝ մեր օրերում, քանի որ նախկինում հեռուստատեսություն ու թերթ էին նկատի ունենալով, իսկ հիմա աշխարհը շատ ավելի բարդ ու խրթին է: Նա պատմեց իր առավոտյան ընթերցանության մասին, ասաց, որ հոդված է կարդացել այսօր, որը սկզբում իրեն հետաքրքրել է, որովհետև էվոլյուցիոն տեսության կրիտիկական զանգվածի գաղափարն էր։ Սեդիլյոն ասաց, որ սկզբում խանդավառությամբ էր ընթերցում. հոդվածում նշված էր, որ փոքրամասնության խումբը, հասնելով կրիտիկական զանգվածին, կարող է շրջադարձի բերել հաստատված վարքագծերը, ոգևորված շարունակել կարդալ, ու հանկարծ հիշել է 2011 թիվը, երբ մարդիկ ֆեյսբուքով ու թվիթերով խանդավառված էին, իսկ ինքը շատ թերահավատ էր՝ թերևս տարիքի բերումով։

«Ինչևէ, դու կարող ես ողջ հասարակությունը շարժել դեպի նոր կարգ. պոպուլիստները, նացիոնալիստները, այլատյացները հենց դրանով են զբաղված, նրանք օգտվում են հենց այսօրինակ վերլուծության արդյունքներից ու հասնում են այն կետին, որ կարող են վճռական տրամադրված կրիտիկական զանգված հավաքել: Սա ինձ համար ցնցող էր՝ հասկանալ, որ 18 ամիս ԱՄՆ-ում անհավատալի բաներ տեղի ունենալուց հետո դեռ տեսնում ենք օժանդակության որոշակի մակարդակ Թրամփին, որը մոտենում է այս կրիտիկական զանգվածին, բայց թերևս դա աղետ կլինի այս երկրի, նաև՝ մարդկության համար»,- ասաց նա:

Սեդիլյոյի խոսքով՝ պետք է դադարել միամիտ լինել, հասկանալ՝ այն ուժերը, որ մարդկությանը ցանկանում են մղել հետդարձի, ռազմավարություն ունեն, իսկ իրենք չունեն։ Նա ասաց, որ պետք է ձևակերպել հստակ խնդիրներ և վճռականորեն այդ խնդիրներին ուղղել առկա նվիրումը։ «Եկեք հալած յուղի տեղ չընդունենք մեր ընդհանուր արժեքները, մարդիկ պետք է հասկանան, ընդունեն փաստերը, ոչ թե կեղծ լուրերը, պետք է կոնկրետ խնդիրներ ձևակերպենք, որոնք կբերեն փոփոխության, և գործենք»,- նշեց բանախոսը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}