Մայիսին ԱՄՆ դոլարն արժևորվել է
2018թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գների 1.0% նվազումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2018թ. մայիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների՝ 1.1% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.1% և 0.1%-ով:
2018թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.1 դրամ, ինչը գերազանցել է 2017թ. մայիսի համապատասխան ցուցանիշը 0.1%-ով (483.4 դրամ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում