Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 6 մարդ է ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, 6 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Երկուշաբթի առավոտյան ՆԳՆ-ն հայտնել է ակցիայի 4 մասնակիցների ձերբակալման մասին։ Նրանց թվում է եղել ցույցի կազմակերպիչներից Զվիադ Կուպրավան։ Բացի այդ՝ ձերբակալվել են նաև գողության կասկածանքով հետախուզման մեջ գտնվող մեկ քաղաքացի, ևս մեկը, որը պայմանական վաղաժամկետ ազատված է եղել։
Ոստիկանությունը հետախուզվող անձին ձերբակալել է այն պահին, երբ վրանում ցուցարարների միջև վիճաբանություն է ծագել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում