Հայաստան-ԵՄ համաձայնագիրն բավական խելացի է մշակվել. Ստյոպա Սաֆարյան
Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այնքան խելացի է մշակվել, որ մինչ ամբողջ ծավալով կմտնի ուժի մեջ, այս ժամանակահատվածը կարելի է անվանել գործողությունների պլանավորման փուլ։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։
«Համաձայնագրի անվանումն արդեն բան է ասում. սա շրջանակային համաձայանգիր է։ Հայ ժողովուրդը թավշյա հեղափոխության ընթացքում ապացուցեց, որ ինքը ճիշտ և ճիշտ դնում է լավ կառավարում, օրենքի երկիր ունենալու, մոնոպոլիաներ չունենալու, ստվերային տնտեսությունը կրճատելու արժեքներ ու նպատակները։ Սա լավագույն պատասխանն էր այն մեղադրանքներին, թե դրսի ինչ-որ կազմակերպություններ, մութ ուժեր փորձում են մեզ ոչ հարիր սերմեր ցանել։ Սակայն հայ ժողովուրդն ասաց, որ սրանք իր արժեքներն են»,- ասաց բանախոսը։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, եթե Հայաստանում օրինակելի բիզնեսներ ստեղծվեն, էներգետիկայի ոլորտը դիվերսիֆիկացվի, արտաքին կախվածությունն էականորեն կթուլանա։
«Համաձայանգիրը մեկ-երկու տարվա ընթացքում գուցե շատ բան չփոխի, սակայն երկրում ստեղծելու է մեծագույն լծակներ քաղաքացու ձեռքին՝ իր կյանքի ու իրավունքների համար օգտագործելու նպատակով»,- ամփոփեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան