Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությամբ
Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության ամրապնդմամբ, այդ թվում՝ ինտեգրացիոն նախաձեռնությունների շրջանակում։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասված է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շնորհավորական ուղերձում, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հղել է իր հայ գործընկերոջը՝ Արմեն Սարգսյանին։
«Անցած քառորդ դարում հայ-բելառուսական կապերը զարգացման ամուր դինամիկա են արձանագրել, այժմ էլ կառուցողական երկխոսություն է ծավալվում։ Բելառուսում շահագրգռված են Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության շարունակականությամբ և ամրապնդմամբ»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, երկու պետությունների արդյունավետ համագործակցության հիմքը մշտապես եղել են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ հայ-բելառուսական ներուժի բացահայտման ուղղությամբ գործնական քայլերը, ինտենսիվ քաղաքական երկխոսությունը լիովին համապատասխանում են երկու երկրների զարգացման երկարաժամկետ շահերին։
«Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներույմ Երևանի և Մինսկի՝ առավել սերտ փոխգործակցությունն ապագայում ևս կարևոր դեր կխաղա մեր պետությունների գործընկերության վրա»,- ասել է ՀՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան