Հայաստանյան տնտեսության մեջ ստվերը 31 տոկոս է. Կովկասի ինստիտուտի գիտաշխատող
Տնտեսության մեջ ստվերի տոկոսը Հայաստանում կազմում է 31, Վրաստանում՝ 23, Ադրբեջանում 52 տոկոս: Այսօր կայացած «Կովկաս 2017» ամենամյա միջազգային գիտաժողովի ժամանակ թվային նման տվյալներ ներկայացրեց ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մելիքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ տնտեսական ազատությունների առոմով Հարավային Կովկասում առաջամարտիկը Վրաստանն է, նրան հաջորդում են Հայաստանն ու Ադրբեջանը:
«Վրաստանն առաջամարտիկի դերը ստանձնել է 2013 թվականից, այն դեպքում, երբ Ադրբեջանը այս ցուցիչով մշտապես վերջին հորիզոնականում է եղել»,- ասաց բանախոսը:
Հրանտ Մելիքյանը նկատեց, որ Հարավային Կովկասի երկրներում կյանքի մակարդակները իսկապես մոտ են իրար:
Կովկասի ինստիտուտի ներկայացուցչի խոսքով, տարածաշրջանի տնտեսական աճը մեծապես կախված է համաշխարհային տնտեսության տեմպերից, և եթե համաշխարհային տնտեսությունը հայտնվի այն վիճակում, ինչ վիճակում էր 2014-2016 թվականներին, էական առաջընթացի չարժե սպասել: Առավել դրական զարգացումների դեպքում Հարավային Կովկասի երկրները 10-15 տարվա ընթացքում իրենց կենսամակարդակով կարող են մոտենալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում