
Փաշինյան-Ալիև հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ. Արման Եղոյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Մոսկվա, ուր վերջինս ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հունիսի 14-ին ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա կլինի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։