«Վերածնունդ»-ի բնակարանների վիճակահանությունը հետաձգվել է մի քանի ամսով
Ամփոփելով «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների վիճակահանությունը հետաձգվել է, այն կանցկացվի 2018թ. հոկտեմբեր ամսին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վիճակահանությունը կկայանա հունիսի 11-22-ն ընկած ժամանակահատվածում:
ԵՊՀ շրջանավարտների միավորումից հայտնում են՝ մինչ այդ 2018թ. հուլիսի 1-ին կհայտարարվի ծրագրի ֆինանսավորման համար բանկերի ընտրության բաց մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 20-ին։
Վարկավորման հստակ պայմանների (տոկոսադրույք, կանխավճարի չափ, վարկի տևողություն) և բազմաբնակարան շենքերի վերջնական նախագծերի առկայությամբ կանցկացնենք բնակարանների հրապարակային վիճակահանությունը , շահառուները կվճարեն սահմանված կանխավճարը և նրանց հետ օրենքով սահմանված կարգով կկնքվեն առուվաճառքի պայմանագրեր։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կնքվել են նախագծային և հողային աշխատանքների կատարման պայմանագրերն ու ներկայումս կատարվում են շինարարության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մալուխագծերի մոնտաժման ու ջրամատակարարման միացման աշխատանքները, որպեսզի օգոստոսի 1-ից լայն թափով մեկնարկեն «Վերածնունդ» երիտասարդական ավանի բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները։ Շինարարությունը տևելու է 28 ամիս:
Արձագանքելով վիճակահանության զամբյուղների ձևավորման սկզբունքների վերաբերյալ շահառուների բազմաթիվ հարցադրումներին հայտնում ենք, որ դրանք ձևավորվելու են հետևյալ մոտեցմամբ ՝ 1 սենյականոց բնակարաններ 45-58 քմ., 2 սենյականոց՝ 75 քմ., 3 սենյականոց՝ 97-100 քմ., 4 սենյականոց՝ 125 քմ. և ավելի»,-նշում են Միավորումից: