Օսիպյանն ազատել է Շարմազանովի եղբորը
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը: Նշենք, որ նա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի եղբայրն է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ նրա փոխարեն ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ: Տվյալ պահի դրությամբ Տաշիրի բաժնի պետի պաշտոնը թափուր է:
Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:
Սևան բաժնի պետ Վիգեն Աղեկյանն անցել է թոշակի, այս պահին այդ պաշտոնը թափուր է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին