Առաջարկվում է երեք մարզիկի տարկետում կտրամադրել
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է օրինագիծ, որով առաջարկվում է տարկետում տալ ըմբշամարտիկ Հովհաննես Հարությունյանին, հեծանվորդ Լևոն Լավչյանին և բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանին մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Հովհաննես Հարությունյանը հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ը Իտալիայում մասնակցելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:
Լևոն Լավչյանը հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 15-19-ը Շվեյցարիայի Էգլ քաղաքում մասնակցելու է աշխարհի առաջնությանը և օգոստոսի 21-26-ը Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:
Գոռ Ներսեսյանը բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 21-31-ը Հունգարիայի Գիոր քաղաքում մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:
Հարակից հրապարակումներ`
- Իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները
- Արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի տարկետման իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները