Քննարկվել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավարություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր երկրի էներգետիկ անվտանգության և սակագնային քաղաքականության վրա:
Նիկոլ Փաշինյանն իտալական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է առաջիկայում ՀՀ կառավարության պատասխանատուների հետ անցկացնել ինտենսիվ քննարկումներ և հույս հայտնել, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ՝ ծրագրի իրականացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն անդրադարձավ «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայան կառուցելու հարցին
- Նախարարը հույս է հայտնել, որ «Երևանի ՋԷԿ» -ի 2-րդ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում
- Նոր ՋԷԿ-ի շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ
- Երևանի ՋԷԿ նոր էներգաբլոկը 2018 թ. կհագեցվի գազատուրբինների նորագույն ձեռքբերումներով
- Երևանի ՋԷԿ-ում կիրականացվի ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում
- Քննարկվել է Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ընթացքը