Հայկական գինեգործական ընկերությունները՝ «Baltic Wine Trip & CBI See Wine Conference» միջոցառմանը
Բալթյան երեք երկրներում հունիսի 4-8-ը տեղի է ունեցել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության զարգացող երկրներից արտահանման-խթանման կենտրոնի (CBI) կազմակերպած «Baltic Wine Trip & CBI See Wine Conference» խորագրով միջոցառումը, որին որպես շահառու երկրներ ներկայացված էին Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետությունը:
Լիտվայում ՀՀ դեսպանությանը հղում անելով՝ ՀՀ ԱԳՆ հայտնում է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (Vine & Wine Foundation of Armenia) աջակցությամբ միջոցառմանը մասնակցել են հայկական 10 գինեգործական ընկերություններ, որի շրջանակներում Տալլինում, Ռիգայում և Վիլնյուսում կազմակերպվել են գինիների շնորհանդես-համտեսներ և վարպետութան դասեր՝ բարձրաստիճան հյուրերի, գինու փորձագետների, գնորդների ու մատակարարների համար ինչպես նաև Վիլնյուսում մասնակիցներին ներկայացվել են հայկական խոհանոցի ավանդութները:
Միջոցառման աջակիցներից է եղել նաև Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Վիլնյուսի հայկական «Պլենտո Գրիլ» ռեստորանում կազմակերպված գինու համտեսման երեկույթի ընթացքում դեսպանության ներկայացուցիչ Վահե Առաքելյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին, գինու արտադրության ներկայացուցիչներին, կազմակերպիչներին, ինչպես նաև՝ հայկական գինիներ Լիտվա ներկրող «Գադարա» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչ Գառնիկ Կազարյանի՝ միջոցառման կայացման աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար և համառոտ անդրադարձ է կատարել հայկական գինեգործության ավանդույթներին ու նրա զարգացման ներկա փուլին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան