Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է «3-րդ հարկ» արվեստային շարժմանը նվիրված գիտաժողով
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է Հայաստանի ժամանակակից արվեստի կարևորագույն դրսևորումնեից մեկի՝ «3-րդ հարկ» արվեստային շարժման 30 ամյակին նվիրված գիտաժողով:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» գիտաժողովը «3-րդ հարկ» շարժման 30-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումների ամփոփումն էր, որին 2017 թ. նախորդել էին «30 աստիճան դեպի 3-րդ հարկ» ցուցադրությունը և հանրային դասախոսությունների շարքը: Գիտաժողովը նպատակն էր քննարկել «3-րդ հարկ» շարժման գործունեությունը և այսօրվա արվեստի հետ փոխհարաբերությունների խնդիրը:
««3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողովը
Կենտրոնի կրթական գործունեության շրջանակներում առաջին նման նախաձեռնությունն էր, որի շրջանակներում հատկապես կարևորվում էր երիտասարդների ներգրավումը: Կարծում ենք՝ այն կնպաստի նոր հետազոտական հարթակի ստեղծմանը և Հայաստանի ժամանակակից արվեստի ուսումնասիրությունների հետագա ընդլայնմանը: Շնորհակալ ենք Beeline Armenia-ին այս կարևոր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար», - ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Մենք ուրախ ենք աջակցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս նախաձեռնությանը, քանի որ գիտակցում ենք Հայաստանում գիտության զարգացման և նոր մոտեցումների կիրառման կարևորությունը։ Վստահ եմ, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել անցյալի ձեռքբերումները և դրական ազդեցություն կունենան ապագայում Հայաստանի արվեստի ու արվեստագիտության ոլորտների զարգացման վրա», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«3-րդ հարկ» շարժումը ձևավորվել է 1987 թ-ին՝ քաղաքական բեկումնային ժամանակաշրջանում և որոշիչ դերակատարում ունեցավ Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացման և նոր պրակտիկաների հաստատման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա