2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվում է բացված
2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվում է բացված։ IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել այն թեկնածուին, որը, ըստ առաջադրողի, իր կյանքին, առողջությանը, ազատությանը և վարկանիշին սպառնացող մեծ ռիսկերի գնով բացառիկ ազդեցություն է թողել մարդկային կյանքի պահպանման գործում։
Առցանց առաջադրված թեկնածություններն ապա ուսումնասիրում է Փորձագետների հեղինակավոր խորհուրդը, իսկ «Ավրորա» մրցանակի հերոսներն ու դափնեկիրն ընտրվում են մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից։ Օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ գործող Ընտրող հանձնաժողովում ներառված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանտա Փաուերը։
«Ավրորա» մրցանակի չափանիշների և ընտրական գործընթացի նկարագրությունը ներկայացված է մրցանակի կայքում։ 2019 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի ժամը 23:59-ին (EDT)։
2019թ «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն այժմ բաց է և կտևի մինչև 2018 թվականի սեպտեմբերի 7-ի ժամը 23:59 (EDT)։ Առաջադրումների գործընթացի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ «Ավրորա» մրցանակի կայքի առաջադրումների բաժնում։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը մասնակցել է «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը
- Չո Լա Աուն. «Ավրորա 2018»-ի մրցանակակիրը
- Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ. «Ավրորա 2018»-ի հավակնորդ
- Մենք ռոհինջա ենք, մահմեդական, և չենք ուզում մեր հողը փոխանցել Բանգլադեշին. «Ավրորա 2018»-ի հավակնորդ Չո Լա Աուն