Բաքվի քայլերն ուղղված են իրավիճակի սրմանը. Մնացականյան
Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, բացելով նիստը, Ղազախստանի ԱԳ նարարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների անունից շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի ԱԳ նախարարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Նախարարներն անդրադարձ են կատարել 2017թ․ նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված են եղել կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր:
Ելույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն զգուշացնում է՝ սադրանքի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը
- Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ
- Հակառակորդի գնդակից Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին